Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ բնականաբար պետք է խստացնել ընտրակեղծարարության դեմ պայքարը:
«Պետք է «կախաղան հանել» բոլոր նրանց, ովքեր բռնացել են ընտրողի քվեի, կարծիքի ազատ արտահայտման վրա, ովքեր մարդկանց հասցրել են նրան, որ մի քանի հազար դրամի համար գիտակցելով վաճառեն իրենց քվեն»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մարդիկ լավ էլ գիտակցում են, որ մեկ անգամ սխալվելուց հետո 5 տարի կամ երկար տարիներ պատժվում են, բայց մարդկանց հասցրել են դրան:
Մանրամասները՝ տեսանյութում:









































