Իսրայելի իշխանությունները ողջունել են Պաղեստինի հետ խաղաղության ԱՄՆ-ի առաջարկը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանին:
Լիբերմանը ողջունել է Ջոն Քերիի առաջարկը՝ միջազգային հանրությանը հորդորել կարգավորել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
«Ցանկացած այլ առաջարկ, որը մենք կստանանք միջազգային հանրության կողմից, Քերիի առաջարկից ավելի լավը չի լինի»,- ասել է Լիբերմանը:
Այսօր Ջոն Քերին ավարտել է Իսրայելի և Պաղեստինի նախագահների հետ հանդիպումների շրջանակներում Երուսաղեմ և Ռամալլահ կատարած տասներորդ այցը:








































