Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը իր ելույթում հայտարարեց, որ ընտրակաշառք տալը և ստանալը քրեականացվել է 2015 թվականին, երբ ինքը գլխավոր դատախազն էր:
«Ցանկացած քաղաքացի պետք է իմանա՝ ինչն է քրեորեն պատժալի, ինչը՝ ոչ: Այսինքն՝ առավելագույնս պետք է հստակ լինի»,- նշեց նա:
Գևորգ Կոստանյանը կարևորում է իրավակիրառ պրակտիկայի ճիշտ կազմակերպումը. «Այդ դեպքում մենք նույնիսկ Քրեական օրենսգրքի փոփոխության կարիք չէինք ունենա»:
Նա նշեց, որ իրենք կողմ կլինեն այս փոփոխություններին, եթե այս փաստաթուղթը, բացի քաղաքական փաստաթղթից, դառնա նաև իրավական փաստաթուղթ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































