Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Եթե դուք ներկայացնում եք ռադիկալ քրեականացման օրենսդրական նախաձեռնություն, որը թերևս միգուցե նաև հիմնավորված է, ուրեմն պետք է ներկայացնեիք առկա իրավիճակը. ես մի բառ չլսեցի»,- դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը և հստակեցրեց հարցը՝ քանի՞ մարդ է դատվել ընտրակեղծարարության համար, արդյո՞ք դա իր արդյունքը տվե՞լ է:
Նա հարց բարձրացրեց՝ անցած ընտրակեղծարարության առումով մենք որտե՞ղ ենք խաղում:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ պետք է քաղաքական գնահատական տրվի, թե ինչու ենք գնում ռադիկալ փոփոխության:
Մանրամասները՝ տեսանյութում:








































