Մարոկկոյի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում ծնվել է երկգլխանի հորթուկ: Կենդանին ծնվել է դեկտեմբերի 30-ին և ստացել Սանա Սաիդա անունը (արաբերեն՝ ամանորյա շնորհավորանք): Այս մասին գրում է Rosbalt-ը:
Ֆեսից քսան մղոն հեռավորության վրա գտնվող գյուղում հավաքվել են մեծ թվով մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել հորթուկին:
Փորձագետները նշում են, որ այս բնական երևույթը կոչվում է պոլիցեֆալիա: Դա այնքան էլ հազվադեպ երևույթ չէ մեր մոլորակի վրա:









































