Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անձամբ է մեկնարկել անօրինական պլանտացիաներում կոկաինի ոչնչացման գործողությունը:
Գործողությունը սկսվել է երկրի կենտրոնում՝ Չիմորե բնակավայրում: Ըստ Մորալեսի՝ այդ գործողությունները կառավարության ծրագրի մասն են՝ ուղղված թմրամիջոցների դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի Բոլիվիայում հայտնվեն կոկաինի նոր ապօրինի տարածքներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բոլիվիայի օրենսդրությունը թույլ է տալիս աճեցնել կոկաին մոտ 12 հազար հեկտար տարածքում, քանի որ հարավամերիկյան այս երկրում այդ բույսն օգտագործվում է մշակութային, բժշկական նպատակներով: Սակայն թմրամիջոցների և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ նման տնկիների տարածքը կազմում է ավելի քան 25 հազար հեկտար:
Հարկ է նշել, որ Մորալեսը անձամբ կոկաինի սիրահար է և մի ժամանակ ինքն էր հավաքում կոկաինի տերևներ: Բոլիվիայում հնդիկ բնակչության 62-67 տոկոսը ծամում է կոկաինի տերևներ:
2013-ի հունվարին Լա Պասը կրկին միացել է կոնվենցիային, համաձայն որի՝ երկրում թույլատրվում է կոկաինի աճեցումը բժշկական և ծիսական նպատակներով:






































