Ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոն վաճառքի է հանել Հոլիվուդյան բլուրներին գտնվող տունը, որտեղ 2018-ի հունիսի 24-ին թմրանյութերից գերդոզավորում է ստացել։ Այս մասին գրում է TMZ-ը։
Ավելի քան 500ք/մ տարածքով առանձնատունը Լովատոն 8․3 մլն դոլարով գնել է 2016-ին։ Երգչուհին այն վաճառում է 9․45 մլն դոլարով։ Տունն ունի 4 ննջասենյակ և 5 լոգասենյակ։
2017-ին սողանքների պատճառով Լովատոյի տունը վտանգվեց։ Սակայն այդ խնդիրը հարթվել է, և առանձնատանն այլևս ոչինչն չի սպառնում։

25-ամյա Դեմի Լովատոն 2018-ի հունիսի 25-ի թմրանյութերի գերդոզավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել։ Վիճակը կայունանալուց հետո երգչուհին որոշեց վերականգնողական բուժման կուրս անցնել։
2016-ին, ըստ Victoria’s Secret-ի, Դեմի Լովատոն ամենասեքսուալ երգչուհի է ճանաչվել։











































