Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը վստահ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թեհրանի՝ միջուկային գործարքի պայմանները կատարելու հարցը բարձրացնելու մտադրությունն ԱՄՆ-ի կողմից ԱԽ նախագահության իրավունքը չարաշահելու օրինակ է։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի միայն մեկ բանաձև կա։ Դոնալդ Թրամփը խախտում է այն և մյուսներին ևս ստիպում է դա անել։ Այժմ նա ծրագրում է չարաշահել ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը, որպեսզի նիստի թեման Իրանի հասցեին մեղադրանքների վերածի այն սարսափների համար, որոնք ԱՄՆ-ն և նրանից կախված երկրները սկսել են Մերձավոր Արևելքում»,-գրել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է սեպտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ գումարելու ծրագրերի մասին, որն Իրանի խնդրին նվիրված կլինի։
There's only one UNSC resolution on Iran. .@realDonaldTrump is violating it & bullying others to do same. Now he plans to abuse presidency of SC to divert a session—item devoted to Palestine for 70 yrs— to blame Iran for horrors US & clients have unleashed across M.E. #chutzpah
— Javad Zarif (@JZarif) September 5, 2018









































