Ղրիմի «Տայգան» սաֆարի-բնայգում առյուծը մտել Է զբոսաշրջիկներով լի բաց ավտոմեքենան եւ սկսել Է լիզել բոլորին:

Երկու տարեկան արու Ֆիլյան, տեսնելով բնայգու տիրոջը՝ Օլեգ Զուբկովին, մոտեցել Է նրան, իսկ հետո բարձրացել խցիկ:

Այնուհետեւ Ֆիլյան սկսել Է լիզել շփոթված զբոսաշրջիկներին եւ կատվի նման քսմսվել նրանց: Զբոսաշրջիկները դես ու դեն չեն փախչել, շոյել են գիշատչին եւ շարունակել տեղի ունեցածը նկարահանել սմարթֆոններով:











































