Մեքսիկական Group Vidanta ընկերությունը հրապարակել է պրոֆեսիոնալ հանգստացողի թափուր տեղի մասին հայտարարություն՝ գրում է korrespondent.net-ը:
Փնտրվողից պահանջվում է մեկ տարվա ընթացքում ծանոթանալ մշակույթին, հանգստանալ տեղի լողափերում, այցելել բարեր և այդ մասին պատմել համացանցում:

Պահանջներից են նաև մարդկանց հետ շփվելու ցանկությունը, նոր ծանոթություններ ձեռնարկելու, մտքերը գեղեցիկ շարադրելու, որակյալ լուսանկարներ անելու ունակությունները:
Հայտերը կընդունվեն մինչև 2018թ. հոկտեմբերի 21-ը, երջանիկ ընտրյալի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 1-ից ոչ շուտ:










































