Այսուհետ Իրանում կրիպտոմայնինգը երկրի արդյունաբերության ճյուղերից մեկն է: Այս մասին հայտնել է Իրանի կիբեռանվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Աբլոհասան Ֆիրուզաբադին:

«Կրիպտոմայնինգն Իրանում պաշտոնապես որակվել է որպես արդյունաբերության ճյուղ: Այս որոշմանն աջակցել են Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը, Կենտրոնական բանկը, Արդյունաբերության նախարարությունը, Առևտրի նախարարությունը, Էներգետիկայի նախարարությունը, ինչպես նաև Էկոնոմիկայի, գործերի և ֆինանսների նախարարությունը», – ասել է պաշտոնյան:

Փաստաթղթում նաև նշվում է, որ իշխանությունները սեպտեմբերի վերջից կրիպտոհարձակումներով զբաղվող կազմակերպությունների համար կարգավորող դաշտ կներկայացնեն:





































