Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես ահաբեկչական գործողությունների կանխման հարցերում: Այս մասին է հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՊՆ մամլո ծառայությանը:
«Ամերիկացի նախարարը ցավակցել է Վոլգոգրադի ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Նա պատրաստակամություն է հայտնել նաև ակտիվացնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ահաբեկչական սպառնալիքները կանխելուն ուղղված համագործակցությունը, հատկապես Սոչիի օլիմպիական խաղերի նախաշեմին»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարները պայմանավորվել են մեկ այլ տեսակոնֆերանս անցկացնել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին:




































