Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իրենք համալրվել են արհեստավարժ տարբեր մասնագետներով, որոնք աշխատել են տարբեր հիմնարկներում, իրականացրել տարբեր գործառույթներ: Նրանք, ըստ Սանասարյանի, նվիրյալներ են, ովքեր այստեղ պատրաստ են եղել ստանալ ավելի քիչ, քան կստանային մասնավոր հիմնարկներում:
Ծառայության պետի խոսքով` իրենց անձնակազմն սկսել է համալրվել հուլիսի 3-ից, մոտ 2 տասնյակ աշխատող են ունեցել, և առաջին հանձնարարականը եղել է հուլիսի 3-ին: «Իմ խորհրդականները եղել են ՊՆ կենտրոնական հավաքակայանում, մշտադիտարկում են իրականացրել, որի արդյունքում ծնվել են մեր առաջարկները, զորահավաքի կազմակերպման այլ մեխանիզմ ենք առաջարկել` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Առաջիկայում այդ քննարկումն ունենալու ենք ՊՆ-ի հետ»,- ասաց նա: