Բրիտանուհի Սարա Իֆթեհարը դարձել է «Միսս Անգլիա» մրցույթի եզրափակչում հայտնված առաջին գեղեցկուհին, որը հիջաբ է կրում, հաղորդում է BBC-ն։
20-ամյա Իֆթեհարն իրավունք է ուսումնասիրում և դիմահարդար աշխատում։ Նա հաճախ է Instagram-ում լուսանկարներ հրապարակում, որտեղ Պակիստանի ազգային հագուստներով է։

Instagram-ի իր էջում բրիտանուհին գրել է, որ իր համար պատիվ է հայտնվել մրցույթի 50 լավագույն մասնակիցների շարքում, որին 22 հազար կին է մասնակցել։
Նշվում է, որ եզրափակիչ է դուրս եկել նաև Սոֆի Հոլը, որը տուժել է անցած տարի Լոնդոնի գիշերային ակումբներից մեկի վրա հարձակման ժամանակ։










































