Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Շատ լինի, քիչ չլինի». Ինչու են կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանին ունի 65 անդամ։ Անգամ եթե որևէ կուսակցություն ենթադրում է, որ ինքը կարող է առավելագույն ձայներ տանել, օրենքը պարտադրում է, որ ևս 2 ուժ՝ անկախ իրենց ձայներից, տեղ զբաղեցնեն ավագանիում, ինչը նշանակում է, որ ամենահաղթական կուսակցությունն անգամ նախընտրական ցուցակը կազմելիս կարող է մի 40-50 թեկնածու ներկայացնել։ Բայց «շատ լինի, քիչ չլինի» տարբերակով, մեր կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ են ներկայացրել ԿԸՀ։

Նվազագույն ցանկ ներկայացրել է Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 29 անուն, առավելագույն քանակ ներկայացրել է ԲՀԿ-ն՝ 195 թեկնածու, «Իմ քայլը»՝ 170, «Լույսը»՝ 112, ՕԵԿ-ը՝ 116։ Պարզ է, որ սա նախ հոգեբանական դեր է կատարում՝ իբր մենք հզոր ենք և շատ։ Բայց հավակնորդները, հատկապես Փաշինյանի թիմը, կարծում են, որ իրենք 40 և ավելի տոկոս ձայն են հավաքելու, ինչի արդյունքում իրենց ցուցակի առաջին համարները՝ Հայկ Մարությանը կամ Նաիրա Զոհրաբյանը, միանգամից դառնալու են քաղաքապետ, և ցուցակից մեծ թվով մարդիկ՝ ցուցակի առջևի հատվածից, պաշտոններ են ստանալու, որի արդյունքում մանդատը վայր են դնելու, և առաջ են գալու ցուցակի հետևի հորիզոնականներում տեղ զբաղեցնողները։

Երևանի մասին օրենքի 14 հոդվածն ասում է, որ ավագանու անդամը «չի կարող միաժամանակ` 1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, 2) լինել վարչական շրջանի ղեկավար, 3) աշխատել ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող»։ Այսինքն՝ վարչական շրջանում պաշտոն ստանալու դեպքում անձը պարտավոր է 1 շաբաթում հրաժարվել ավագանու անդամությունից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում