BMW-ն iX3 էլեկտրական ավտոմեքենայի պատվերներ է ընդունում՝ չնայած նրան, որ ավտոմեքենաների արտադրությունը կսկսվի 2020թ.՝ գրում է korrespondent.net-ը:
Նախնական վաճառքը կմեկնարկի Նորվեգիայում: Այժմ նորվեգացները կարող են հերթում տեղ գնել 15 հազար կրոնով:
BMW iX3-ի նախատիպը ցուցադրվել է գարնանը Պեկինում: Էլեկտրամեքենան պատրաստված է X3 պլատֆորմի վրա, ունի eDrive էներգաբլոկ: BMW-ի մեկ լիցքավորումը բավարար է 400 կիլոմետր անցնելու համար: