Մեխիկոյում երեկ թխել են ավանդական մեգա-թխվածք՝ Հրաշագործների արքայի ծննդյան կապակցությամբ ու այն անվճար բաժանել բոլոր ցանկացողներին, հայտնում է RIA Novosti-ն:
Մեխիկոյի քաղաքապետարանը հայտնել է, որ թխվածքի երկարությունը կազմել է 1,4 կմ, քաշը՝ գրեթե 9,4 տոննա: Այն պատրաստել են 2 հազար խոհարարներ: Առաջին կտորը կտրել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան:
Թխվածքը բաժանվել է մոտավորապես 200 հազար մասերի ու անվճար կաթի հետ մատուցվել ցանկացողներին:
Հսկայական թխվածքը պատրաստում են ամեն տարի հունվարի սկզբին Հրաշագործների արքայի տոնին ընդառաջ, որը Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում ամենասիրված տոներից մեկն է:









































