Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թողել է միայն մեկ պատվավոր տիտղոս քահանաների համար՝ «Ձերդ սրբության կապելլան», որին կարժանանան 65 տարին լրացած հովիվները` հաղորդում է KAI գործակալությունը:
Հովվապետի որոշման համաձայն` պատվավոր մյուս տիտղոսներն այլևս չեն շնորհվի, իսկ նրանք, ովքեր արդեն ստացել են դրանք, կպահպանեն այդ տիտղոսները:
«Մենք մոտենում ենք առաքելական ժամանակների եկեղեցու պարզությանը»,- հայտարարել Լեհաստանի եպիսկոպոսի քարտուղար քահանա Յուզեֆ Կլոխը` մեկնաբանելով Հոմի պապի որոշումը:









































