Վրաստանում փոխադրողների այցագրային ընթացակարգի պարզեցացման մասին ՌԴ որոշումը «կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը»: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ փոխհարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին:
Աբաշիձեի խոսքերով՝ այժմ արդեն «վրացի փոխադրողներին, պարտադիր ընթացակարգերն անցնելուց հետո, ՌԴ-ում կտրամադրվեն մի քանի անգամվա համար նախատեսված մեկ տարվա մուտքի գործնական արտոնագրեր»:
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները նշել են, որ «այս ընթացակարգի պարզեցումը կնպաստի երկու երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալի ընդլայնմանը՝ ցամաքային ճանապարհի հասանելիության հաշվին, ինչպես նաև կնպաստի երկկողմ՝ մարդատար և բեռնատար ավտոհաղորդակցման ոլորտում աշխատող Վրաստանում գրանցված փոխադրողների աշխատանքին»: Նրանց կարծիքով՝ «դա էական գործոն կլինի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ընդլայնելու համար, ինչպես նաև մեկ քայլ առաջ՝ Վրաստանի տնտեսական զարգացման ճանապարհին»:










































