Դոնեցկի «Մետալուրգ»-ի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը կարող է շարունակել կարիերան «Կայրաթ»-ում: Այդ մասին հայտնում է Sports.kz-ն:
Տեղեկությունների համաձայն` «Կայրաթ»-ի առաջարկն ամենահետաքրքիրն է Ղազարյանի ստացած առաջարկների թվում: Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյոր»-ում, որի հետ 2-ամյա պայմանագիր է ստորագրել 2013 թվականի աշնանը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Այնտրախտ»-ը:







































