Ֆրանկֆուրտի վերջին ավտոսրահում ներկայացվել են 70 նորույթներ, սակայն փաստացի դրանք եղել են կամ հերթական հատուկ թողարկումներ, կամ տեղական շուկաների համար նախատեսված ավտոմեքենաներ, կամ էլ ուղղակի կոնցեպտներ: Սակայն իրականում արդեն հաջորդ տարում կհայտնվեն 5 նորույթներ:
1. Mercedes-Benz GLA
Հաջորդ տարի գերմանացիների ամենագնացների շարքը կաճի՝ հասնելով մինչև 5 մոդելների: Արդեն հունվարին սրահներում կհայտնվի Mercedes-ի ամենակոմպակտ կրոսովերը: GLA-ի դիզայնը իրականացված է А- և В- դասերի վերջին մոդելների ոճերով: Շարժիչները չորսն են՝ երկու բենզինով և երկու դիզելով: Եվրոպայում Mercedes-Benz GLA-ն կարժենա 29 հազար եվրո:
2. Nissan Qashqai
Այս կրոսովերի թարմացված տարբերակը եվրոպական շուկայում կհայտնվի տարեսկզբին: Nissan Qashqai-ի վերջին սերունդը կունենա բենզինով աշխատող շարժիչ: Դիզայնը իրականացվել է Hi-Cross կոնցեպտի ոճով: Առայժմ հայտնի են միայն անգլիական գները՝ 17 600 ֆունտ:
3. Mini Cooper
Mini Cooper-ի նոր սերունդը արտաքին մեծ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն 10սմ-ով երկարել է: Ինչ վերաբերում է ներքին հարդարմանը՝ դիզայներները որոշել են նոր սարքավորումներ տեղադրել: Ինչպես միշտ՝ ստացվել է յուրահատուկ և տեխնոլոգիապես հագեցած: Mini Connected-ի նոր համակարգը հնարավորություն կտա միանալ երթևեկությանը, սոցիալական ցանցերին և համացանցում ռադիոյին: Դա կարելի է կառավարել iPhone-ի և անվճար AppStore հավելվածի միջոցով: Դրանից բացի՝ նոր Mini Cooper-ը երեք վայրկյանով ավելի արագ է: Եվրոպական գինն արդեն հայտնի է՝ 18 200 եվրո:
4. Renault Duster 4х4
Ամենավաճառվող ամենագնացը այժմ արդեն թե լիաքարշ է և թե ավտոմատ: Այդ մոդիֆիկացիային սպառողները վաղուց էին սպասում:
5. Datsun Go
Գարնանն արդեն կթողարկվի նաև Datsun-ի առաջին մոդելը: Ճապոնական այս բրենդը պատկանում է Nissan-ին, և արդեն 30 տարի է՝ այդ բրենդի տակ մեքենա չի թողարկվել: Nissan-ը որոշել է վերակենդանացնել այն՝ արտադրելով ոչ թանկարժեք, բայց հուսալի մեքենաներ: Դրանք կվաճառվեն Ռուսաստանում, ՀԱՀ-ում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում:










































