Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Երեկ՝ օգոստոսի 29-ին լրացավ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը։ Թվով 13 կուսակցություն և դաշինք ներկայացրին իրենց քաղաքապետի թեկնածուին ու ավագանու անդամների թեկնածուների ցուցակը։
Դրանց թվում կան կուսակցություններ, որոնք հանրությանը քիչ հայտնի են կամ ընդհանրապես հայտնի չեն։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում են՝ Ռեֆորմիստների կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածուն, ռեժիսոր Արտակ Ավետյանն է, Ժառանգություն կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ քաղաքապետի թեկնածուն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԲՀԿ-ն՝ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանը, «Իմ քայլը» դաշինքը՝ ՝ թեկնածուն դերասան Հայկ Մարությանը, Երկիր ծիրանի կուսակցությունը՝ թեկնածուն Զարուհի Փոստանջյանը և այլն։
«Առաջին լրատվական»-ը հարցումներ իրականացրեց Երևանում՝ պարզելու ո՞ւմ են ընտրելու երևանցիները որպես իրենց քաղաքապետ։ Կարծիքները բազմազան են, մարդիկ կան դեռ հստակ որոշում չունեն, թեկնածուների մեծ մասին մանրամասն չեն ճանաչում, ծրագրերին տեղյակ չեն, սպասում են քարոզարշավի մեկնարկին, որպեսզի հնարավորություն ունենան տեսնել ու լսել յուրաքանչյուր թեկնածուի ու կուսակցության ծրագիրը։
Մանրանասները՝ տեսանյութում









































