Հայկական ծանրամարտի լեգենդներից մեկը՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ 2014 և 2015 թվականներին պետք է էլ ավելի աչալուրջ լինել, քանի որ դրանք օլիմպիական վարկանիշային տարիներ են:
Միրզոյանը նշեց, որ ծանրամարտում նվաճումները 2013 թվականին այդքան էլ մեծ չէին, բայց հուսով սպասում է, որ մեր մասնակիցները չեն լինի հյուրի կարգավիճակում կամ ուղղակի որպես ներկայացուցիչ:
«2013-ը խաղաղ տարի էր, պատերազմ չկար: Ամենակարևորը դա է: Ծանրամարտում նվաճումները, ցավոք, մեծ չէին, բայց հույսով սպասում ենք, որ մեր մասնակիցները չեն լինի հյուրի կարգավիճակում կամ ուղղակի որպես ներկայացուցիչ:
Պետք է մարզիկները շարունակեն աշխատել արդյունքների հասնելու համար: Չեմ կարող ասել, որ բոլոր մարզաձևերն են փայլում հաջողություններով, բայց անելիքներ շատ կան:
Բոլորը պետք է հասկանան, որ 2014 և 2015 թվականներն ուղեգիր ձեռք բերելու տարիներ են, մրցումներն օլիմպիական վարկանիշային են:
Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ՝ արտասահմանում: Բոլորին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն»: