Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Կարևորագույն իրադարձությունը Հայաստանի համար ՄՄ-ին միանալու որոշումն է. Վրաստանում ՀՀ դեսպան

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ամփոփելով 2013-ին Հայաստանի ձեռքբերումներն ու կորուստները, նշեց, որ քաղաքական իրադարձությունների և խնդիրների լուծման տեսակետից 2013 թվականը Հայաստանի համար թեև բարդ, սակայն հետաքրքիր և արդյունավետ տարի էր:

«Անցնող տարվա կարևոր իրադարձություններից ես, ըստ նշանակության, կառանձնացնեի նախագահական ընտրությունները և Մաքսային միությանը միանալու մասին որոշումը: Այն, որ նախագահական ընտրություններն ավարտվեցին կանխատեսելի արդյունքով և առանց ցնցումների՝ համարում եմ կարևոր քաղաքական համակարգի կայունության տեսակետից: Առավել ևս, դա կարևոր էր արտաքին քաղաքական դաշտում վճռորոշ որոշումների կայացման հեռանկարի համատեքստում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կարևորագույն իրադարձությունը Հայաստանի համար այս տարում թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական հետագա զարգացումների տեսանկյունից երկրի քաղաքական ղեկավարության որոշումն էր Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: «Միանալով մեծ սպառողական շուկայի և բնական ռեսուրսներով հարուստ երկրների տնտեսական դաշինքին` Հայաստանը վճռորոշ քայլ կատարեց, ինչը կկանխորոշի առաջիկայում մեր անվտանգության աստիճանը, տնտեսության զարգացման ուղիները և ժողովրդի բարեկեցության մակարդակը: Իհարկե, տնտեսական այդ դաշինքից ակնկալվող բոլոր հնարավոր օգուտները քաղելու համար դեռ սպասվում է ամենօրյա տքնաջան աշխատանք, սակայն դա արդեն, ինչպես ասում են, քաղաքական վարպետության հարց է»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա, նրա խոսքով, թերևս ոչ թե կորուստ, այլ միգուցե բաց թողնված հնարավորություն կարելի է համարել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պասիվ ընթացքը, ինչի հիմնական պատճառը բանակցային մյուս կողմի ոչ կառուցողական դիրքորոշումն է:

Այնուամենայնիվ, նրա դիտարկմամբ, վերջին իրադարձությունը՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, նոր սպասելիքների հիմք տվեց: «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած այդ հանդիպումը մեր կողմից գնահատվեց որպես նոր բանակցային փուլի սկիզբ, և դրական գնահատականների արժանացավ ինչպես բոլոր շահագրգիռ կողմերի, այնպես էլ Մինսկի խմբի գործընթացին չմասնակցող երկրների կողմից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի»,- հավելեց դեսպանը:

Ի՞նչ է տվել դեսպանին 2013-ը հարցադրմանը պատասխանեց, որ իր համար 2013 թվականը միաժամանակ բարդ և հաջող տարի էր, որովհետև պրոֆեսիոնալ տեսակետից հաջողությունն իր համար հենց ամենօրյա քրտնաջան, մանրակրկիտ, հետաքրքիր և մեր երկրի համար օգտակար աշխատանքն է: Իսկ հայ-վրացական հարաբերությունների երկկողմ օրակարգը առատ է այդպիսի աշխատանք պահանջող հարցերով:

«Նոր տարին միայն դրական ակնկալիքներով եմ դիմավորելու՝ գիտակցելով հանդերձ, որ կյանքը բարդ է և միայն բարուց չի բաղկացած: Սակայն հույս ունեմ, որ աշխատանքի առումով բավարարվածության համար 2014 թվականին ևս շատ առիթներ կունենամ: Ամանորյա գավաթ բարձրացնելիս ես, իհարկե, բոլորին կցանկանամ առողջություն, բարեկեցություն և սեր: Լինենք բարի միմյանց նկատմամբ, ունակ լինենք ներել դիմացինի սխալները, փորձենք օգնել մտերիմ և հարազատ, նույնիսկ օտար մարդկանց, որոնք այդ պահին աջակցության և կարեկցանքի կարիք ունեն, քանզի միայն այդ ճանապարհով մարդը կարող է հասնել հոգեկան բավարարվածության և դրանով իսկ օգնել ինքն իրեն: Այս ամենը մաղթում եմ նաև Ձեր ողջ խմբագրակազմին, ընթերցողներին և համայն հայությանը»,- մաղթեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում