Sunday, 05 05 2024
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

«Սուր անկյուն»-ն աղավաղում է թե նախարարի խոսքը, թե վիճակագրությունը. առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկման վերաբերյալ, որը վերաբերում էր Հայաստանում երեխաների պատվաստումներին: «Արմենպրես»-ը նախարարության հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկմանը, որում ներկայացվում է մեր երկրում երեխաների մահերին առնչվող խեղաթյուրված և իրականությունից բացարձակ հեռու պատկեր, հայտարարում է`

Ռեպորտաժում ներկայացվածը սուտ է. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երբևէ չի հայտարարել, թե մահերը պատվաստման հետևանք են: Մոր և մանկան մահերի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելիս նախարարը խոսում է առհասարակ մանկական մահերի բոլոր դեպքերի մասին, ոչ թե պատվաստումների հետևանքով առաջացած: Հարցազրույցը, որից տվյալ հաղորդման մեջ մեջբերումներ են արված, լայն հասանելի է համացանցում, իսկ նախարարի խոսքը հասկանալի է բոլոր գրագետ մարդկանց:

Հաղորդման մեջ փաստի խեղաթյուրումն անընդունելի է ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլև առհասարակ բնակչության համար ամենախոցելի թեմային` երեխաների առողջությանն առնչվող հարցը անառողջ նպատակներով շահարկելու առումով:

Նախարարությունը հայտարարում է` վերջին տասնամյակում Հայաստանում բուն պատվաստումից մահվան դեպք չի գրանցվել: Ավելին, հանրապետությունում 2000թ. համեմատ մանկական մահացությունը կտրուկ նվազել է` մոտ 2 անգամ: 2017թ. գրանցվել է 8.1 պրոմիլե մանկական մահացություն, (այսինքն` մինչև մեկ տարեկան հասակը մահացել է ամեն հազարից 8.1 երեխա): Այնինչ նույն այս ցուցանիշը 2000թ. կազմել է 15.6 պրոմիլե:

Մանկական մահացության կրճատումը նաև հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է:

Արձանագրվող մանկական մահերի գերակշիռ մասի պատճառը բնածին անոմալիաներն են, որոնց դեպքում, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել երեխաների կյանքը, ինչի մասին և հստակ խոսում է նախարարը: Իսկ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահերը մահվան պատճառների ամենափոքր մասն են կազմում` 0.1 տոկոս: Հետպատվաստումային շրջանում գրանցվող մահերը նույն պատճառներով գրանցվում են նաև չպատվաստված երեխաների մոտ:

Մայրական և մանկական մահացության ամեն առանձին դեպք առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է և հատուկ ուսումնասիրության առարկա է դառնում: Իսկ լրատվամիջոցների կողմից առանձին դեպքերի շահարկումը խոչընդոտում է իրավապահ մարմինների կողմից դրանց նախաքննության ընթացքին:

Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը` մի քանի տասնյակ մահերի ելքով, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ կրկին շնորհիվ պատվաստումների հաջող գործընթացի:

Աշխարհում ներկայում կապույտ հազի բռնկումներ և դիֆթերիայի վերադարձ կա՝ երեխաների մահվան դեպքերով: Մինչդեռ Հայաստանում դիֆթերիայի դեպքեր չկան դեռ 2000 թվականից, իսկ կապույտ հազի առումով կա միայն աշխուժացում` հենց չպատվաստված երեխաների շրջանում: Այս տարի կապույտ հազի հետևանքով 2 ամսական երեխայի մահն էլ էր չպատվաստման հետևանք:

«Մանկական մահացությամբ մտահոգված» մեր գործընկերները, խեղաթյուրելով փաստերը, վտանգում են տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով ամեն երեխայի առողջությանն ու երկրի ազգային անվտանգությանը: Իսկ որ համաճարակային վիճակը մեզ մոտ կայուն է` մեծապես կարևորելով շեշտում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայաստան ներկրվում է միայն ԱՀԿ նախաորակավորում ստացած պատվաստանյութեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, ինչը որակի ամենակարևոր երաշխիքն է:

Նախարարությունը, թանկ գնահատելով ամեն երեխայի առողջությունը, հորդորում է չտրվել անհեթեթ, սադրիչ հայտարարություններին եւ նկատի առնել` պատվաստումները կյանք են փրկում, իսկ դրա գործընթացի պատշաճ իրականացումն ամենօրյա ուշադրության առանցքում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում