ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հաստատել է Գաֆուր Ահմեդովիչ Ռախիմովի թեկնածությունը ԱԻԲԱ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ նախագահի տեղակալի պաշտոնում՝ Ֆրանկո Ֆալչինելլիի թեկնածությունը։
Բացի այս ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կառաջադրվի ԱԻԲԱ գործադիր մարմնի կազմում։ Ընտրությունները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ Մոսկվայում: