Հայտնի լեհ կոմպոզիտոր, լվովցիՎոյցեխ Կիլյարը, որը հայտնի է որպես հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերի համար գրված բազմաթիվ սաունդթրեքների հեղինակ, այդ թվում՝ «Դաշնակահարը» ֆիլմի, մահացել է կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Լեհաստանում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter պարբերականը:
Վոյցեխ Կիլյարը ծնվել ու սովորել է Լվովում, ապա տեղափոխվել Կրակով ու Կատովիցա: Նա սկսել է ստեղծագործել 1950-ականների վերջին:
Կոմպոզիտորը հեղինակել է ավելի քան 130 ֆիլմերի երաժշտություն: