Ֆրանսիացիների 85%-ից ավելին համակրանք է տածում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նկատմամբ: Այս մասին հայտնում է KAI գործակալությունը՝ հղում անելով դեկտեմբերի 17-18-ին BVA սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներին:
Հետազոտության տվյալներով՝ Ֆրանցիսկոսի նկատմամբ համակրանքի մակարդակը ռեկորդային է՝ համեմատած նրա նախորդներ Հովհաննես Պողոս II-ի (80%) և Բենեդիկտոս XVI-ի (43%) հետ: Հարցման է ենթարկվել 18-ից բարձր տարիքի 995 ֆրանսիացի:
Ներկայիս հովվապետի դրական գծերի շարքում հարցման մասնակիցները նշել են մարդկանց մոտ լինելը (86%), հասարակ լինելը (85%), ազնվությունը (84%), համեստությունը (83%) և մեծահոգությունը (82%):
Ֆրանցիսկոս պապի նկատմամբ համակրանք են տածում ոչ միայն կաթոլիկները, այլև այլ կրոնների հետևորդների 88%-ն ու անհավատների 69%-ը: