Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Պատմության այս օրը. ազատության ճանապարհի սկիզբը

Քսանութ տարի առաջ՝ 1990թ.-ի օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության Հռչակագիրը։ Տասներկու կետից բաղկացած այս փաստաթուղթն իր քաղաքական, պատմական արժեքը պահպանում է մինչև օր. Հռչակագրի շատ դրույթներ այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը և զարգացման, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն։

Հռչակագրի ընդունումը հնարավոր դարձավ դրան նախորդող մեկ այլ պատմական իրադարձության շնորհիվ՝ 1990թ.-ի օգոստոսի 4-ին Հայաստանում տապալվեց կոմունիստական յոթանասունամյա ռեժիմը, իշխանության եկավ ՀՀՇ-ն։ Խիստ ուշագրավ է, որ համազգային շարժման առաջնորդներն իրենց գործունեությունը կառուցել էին բացառապես ԽՍՀՄ և ՀԽՍՀ օրենսդրությունների շրջանակներում՝ Կրեմլին զրկելով ավելորդ հաղթաթղթից ու միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնելով հայ ժողովրդի պայքարը, դրա յուրաքանչյուր հաղթանակը։

ՀՀՇ-ն, ի տարբերություն հետխորհրդային տարածքի մյուս ազգային-ազատագրական շարժումների, իշխանության եկավ բացառապես լեգալ ճանապարհով՝ 1990-ի մայիսին հաղթանակ տանելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում։ Թերևս դրանով էր բացատրվում, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, անկախությանը հաջորդող տարիներին ներքին կայունության բարձր մակարդակ էր, ինչի շնորհիվ 90-ականների առաջին կեսին Հայաստանն ունեցավ երկու պատմական ձեռքբերում՝ հաղթանակ Արցախյան առաջին պատերազմում ու համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչի շնորհիվ Հայաստանում դրվեցին բազմակուսակցական համակարգի ու մասնավոր տնտեսության հիմքերը։

Անկախության վերականգնման գործընթացը ևս Հայաստանի նոր իշխանությունն իրականացրեց խորհրդային օրենսդրությանը համահունչ։ Քսանութ տարի առաջ այս օրերին քիչ չէին կոչերը՝ միանգամից հռչակել Հայաստանի ակախությունը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը մերժում էր քաղաքական արկածախնդրությունը՝ մշտապես արձանագրելով, որ Հայաստանն ահռելի պատասխանատվություն ունի նաև Արցախի ժողովրդի առջև, նրա անվտանգության ապահովման հարցում։

1990-ի օգոստոսի 23-ին, Հռչակագրի ընդունմամբ, տրվեց անկախության գործընթացի մեկնարկը, որն իր տրամաբանական հանգրվանին հասավ 1991-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեով՝ դառնալով հայ ժողովրդի ազատասիրության հավաքական կամարտահայտության դրսևորումը։

Անկախության Հռչակագրի պատմականությունը պայմանավորված է ոչ միայն ինքնիշխանության խնդրով, այլ նաև դրա իրավաքաղաքական նշանակությամբ։ Այս փաստաթուղթը դարձավ քաղաքական, տնտեսական բարեփոխումների ուղենիշը, առաջին օրենսդրական ակտերի հիմքը։ Ի վերջո, Հռչակագրի դրույթները դարձան 1995-ին ընդունված առաջին Սահմանադրության ինստիտուցիոնալ ողնաշարը։

Քսանութ տարի առաջ տրվել է մեր մեծ ճանապարհի մեկնարկը, որը, թեև բազմաթիվ խոչընդոտներին, այսօր հաստատուն ընթացք ունի՝ հիմքում ունենալով 88-ի շարժման արժեքային համակարգը և ուղենիշային համարելով 2018-ի թավշյա հեղափոխության բացած հեռանկարները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում