Եվրամիությունը պետք է պատրաստ լինի այն սցենարին, որի դեպքում Բրյուսելն ու Լոնդոնը չեն կարողանա համաձայնության գալ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն՝ Բրյուսելում, մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ անց է կացվում բանակցությունների հերթական փուլը։
«Բանակցությունները վերջնական փուլ են մտնում»,– ասել է նա։ Նրա խոսքերով՝ կողմերը մտադիր են համաձայնության գալ, չնայած «անհրաժեշտ է պատրաստվել նաև «առանց գործարքի» սցենարին»։ «Մենք չենք ձգտում առանց գործարքի Brexit-ի, սակայն մենք պետք է պատրաստ լինենք նաև այդպիսի սցենարի»,– նշել է նա։ Համաձայնության պետք է գալ ոչ ուշ քան նոյեմբերին։ Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռահաբն իր հերթին հույս է հայտնել, որ գործարքը հնարավոր կլինի կնքել արդեն հոկտեմբերին։ Նա ընդգծել է, որ որոշ կարևոր հարցեր Բրյուսելն ու Լոնդոնը դեռ չեն լուծել։











































