Հայտնի մոդել Նատաշա Ալթոնը նվաստացուցիչ փորձ է արել իր երկրպագուների հետ՝ տեղեկացնում է mignews.com-ը:
Մոդելի հետ համացանցում ծանոթացած տղամարդկանցից մեկը պատմել է, որ աղջիկն է իրեն ժանադրության հրավիրել Նյու Յորքի Յունիոն սքվերում:
Տեղ հասնելով՝ տղամարդը տեսել է, որ հրապարակում բեմ է կառուցված, իսկ երգչուհին բեմից դիմում է այնտեղ հավաքված տղամարդկանց ամբոխին՝ ասելով, որ բոլոր հրավիրվածներից միայն մեկը հնարավորություն կստանա իր հետ ժամադրվելու:

Նա մի քանի պայման է առաջադրել. ցանկացողները պետք է կատարեին «սոված խաղեր» ոճի առաջադրանքներ: Բացի դրանից, միանգամից պետք է հեռանային, նրանք, ովքեր վատ սովորույթներ ունեն, երկար մորուք, գարեջուր սիրողի որովայն, ովքեր աջակցում են ԱՄՆ նախագահ Թրամփին, և ում անունը Ջիմի է:
Այս քայլով մանեկենուհին փորձել է ցուցադրել, թե ինչպիսի ընտրության միջով են անցնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սոցցանցում և կյանքում:









































