Հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ կարելի էր խուսափել, այսպես կոչված, Բերմուդյան եռանկյունուց, այսինքն՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այլևս քաղաքական դաշտի հետ գործ չէին ունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ բացատրելով Ֆեյսբուքում իր ավելի վաղ արած գրությունը, թե ինչու պետք չէր Պանդորայի արկղիկը բացել:
Նրա խոսքով՝ գործի մեջ ներքաշվել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև մյուս երկու նախկին նախագահները՝ իբրև ֆիգուր, իբրև գործոն, իբրև քաղաքական դաշտի վրա լուրջ ազդեցություն ունեցողներ: «Գոնե այս ժամանակահատվածում կարելի էր խուսափել այդ երեք ֆիգուրներից գոնե մեկին պրոցեսների մեջ ներքաշելուց: Դա պետք է լիներ գոնե արտահերթ ընտրություններից հետո»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ Մարտի 1-ի գործը, իհարկե, պետք է բացահայտվի:
Ինչպես նշեց քաղտեխնոլոգը, ուզենք թե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանը դարձել է բևեռ, որը կոնսոլիդացնում է մյուս կողմը. «Քոչարյանն ունի ռեսուրսներ, չունի էլեկտորալ վարկանիշ, բայց չենք կարող ասել, որ այդ ռեսուրսները չեն կարող հասարակության մի հատվածի վրա լուրջ ազդեցություն ունենալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































