Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում, ավելի քան 1 միլիոն մարդ է հեղեղների և ջրհեղեղների պատճառով լքել իր տունը և տեղափոխվել փախստականների ճամբար։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ինչպես հաղորդվում է՝ տվյալ պահին 1,028 միլիոն մարդ է բնակեցվել ավելի քան 3,2 հազար հատուկ ճամբարներում։

Միևնույն ժամանակ, մի քանի հազար մարդ դեռևս շարունակում են մնալ հեղեղված շրջաններում գտնվող իրենց տներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է 370-ի։












































