Good Morning Britain շոուի հեռուստադիտողը ցնցվել է հաղորդավար Շոն Ֆլեթչերի՝ իր դստեր տարիքի մասին հայտարարությունից։ Այս մասին հաղորդում է The Liverpool Echo-ն։
Եթերում 44-ամյա լրագրողը գործընկերոջ հետ քննարկել է, թե որ տարիքում պետք է դադարել երեխաների հետ մանկասայլակով զբոսնել։ Այդ ժամանակ Ֆլեթչերը կատակով հիշել է իր երեխայի մասին, որը վաղուց մեծացել է։ «Իմը 20 տարեկան է, բայց երբեմն ինձ թվում է, թե նրան մինչ օրս մանկասայլակ է անհրաժեշտ»,-հայտարարել է հաղորդավարը։
Օգտատերերը վայրկենաբար արձագանքել են տղամարդու այս հայտարարությանը։ Նրանք նշել է, որ Ֆլեթչերը շատ երիտասարդ է այդ տարիքի դուստր ունենալու համար։









































