«Անկեղծ ասած, փոքր-ինչ անհասկանալի էր հանրահավաքից հետո առաջացած խուճապը, տագնապը. այդ մասին իշխանափոխությունից հետո տարբեր ֆորմատներով քննարկումներ ընթանում էին»,- «Աաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով հանրահավաքին վարչապետի հնչեցրած անցումային արդարադատության անհրաժեշտության մասին հարցին:
Փաստաբանի խոսքով՝ այդ հայտարարությունը բնական էր, որովհետև արդարադատության համակարգում և ընդհանրապես պետության առջև ծառացել են խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ շարունակ օրենքները և Սահմանադրությունը խախտելով. «Այդ խնդիրները հնարավոր չէր լինի լուծել այն գործիքակազմով, որոնք իրենց իսկ ստեղծել էին այդ խնդիրները և դարձել էին ինքնին խնդիր»:
«Անցումային արդարադատությունը չի ենթադրում մարմնի ստեղծում, որը պետք է ընդհանուր արդարադատություն իրականացնի»,- նշեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ նույնիսկ այդ մեխանիզմների կիրառումը չի երաշխավորելու բացարձակ արդյունք և բոլոր խնդիրների լիակատար լուծում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































