Երեք երեխաների մայր բրիտանուհի Սառա Բեյլին մինչև ծննդաբերության ցավերը սկսվելը գլխի չի ընկել, որ հղի է չորրորդ երեխայով՝ գրում է Daily Mail-ը:

29-ամյա Սառան այդ ընթացքում նույնիսկ չի գիրացել, դաշտանադադար նույնպես չի ունեցել:

Որովայնի սուր ցավերը Բեյլին կապել է ստամոքսի խանգարման հետ: Առաջինը Սառայի մայրն է գլխի ընկել, թե ինչ է կատարվում, հենց նա էլ լոգարանում ընդունել է ծնունդը, այնուհետև բժիշկ կանչել:

Բժիշկերը երևույթը բացատրել են պտղի ոչ սովորական տեղակայմամբ, այդ պատճառով էլ Սառան փոփոխություններ չի նկատել:
![]()










































