ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է կիբերգրոհներով պատասխանի ամերիկյան ընտրություններին միջամտելու կամ ամերիկյան համակարգչային համակարգեր ներխուժելու փորձերին։
Ինչպես պարզաբանել է Բոլթոնը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ դրա համար անհրաժեշտ է զսպող միջոցներ սահմանել։ Բացի այդ, նա ընդգծել է «Կիբերտարածքում գրոհային գործողությունների» կարևորությունը։
Թրամփի օգնականը նաև մեկնաբանել է ԱՄՆ կիբերհրամանատարության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար գեներալ–լեյտենանտ Փոլ Նաքասոնեի խոսքերը։ Օգոստոսի սկզբին Նաքասոնեն փաստացի խուսափել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն կարգադրված է եղել կիբեր գրոհ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Բոլթոնը ի պատասխան ասել է, որ խոսքը գնացել է գաղտնի տեղեկատվության մասին։











































