ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, քաղաքական թշնամիների ցուցակ ունի, որոնք ճնշումների են ենթարկվում։ Այս մասին գրում է The Washington Post–ը։
Նիքսոնը 20 «քաղաքական թշնամիների» ցուցակ ուներ, որի մեջ կային նախագահի գործողությունների հետ չհամաձայնող քաղաքական գործիչներ, գործարարներ և լրագրողներ, նրա խորհրդական Ջոն Դինը նաև գործողությունների ցանկ էր կազմել, որոնք կիրառվում էին նրանց վրա ճնշում գործադրելու համար։
Պարբերականը նշում է, որ ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանին գաղտնի փաստաթղթերի հասանելիությունից զրկելու հետ կապված իրավիճակը խոսում է «Թրամփի թշնամիների ցուցակի» գոյության մասին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը ծրագրել էր միջոցներ ձեռնարկել հատուկ ծառայությունների ևս ինը աշխատակիցների դեմ։









































