30-ամյա փոփ երգչուհու սիրտը մի քանի ամիս շարունակ ազատ էր։ Ռիհաննան փորձում էր վերականգնել հարաբերությունները նախկին զուգընկերոջ հետ, սակայն նրանք հերթական անգամ բաժանվել են,– գրում է bilshe.com-ը։
Սակայն, կարծես թե, հայտնի սևահերը կարողացել է դասավորել իր անձնական կյանքը։ Բրիտանական պարբերականներից մեկի աշխատակիցները նկատել են նրան Հավայան կղզիներում։ Ի դեպ, ամերիկուհին հանգստի էր մեկնել ոչ միայնակ, այլ հայտնի դերասանի ընկերակցությամբ։
Ռիհաննան նաև մի շարք օրիգինալ լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա 34-ամյա Դոնալդ Գլովերի հետ է։










































