Ուսումնասիրությունների համար հրավիրել են 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:
Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:

Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:
Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:

Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:









































