Թվում է, թե հայտնի մարդկանց մասին ամեն ինչ հայտնի է, սակայն իրականում այդպես չէ: Life.ru-ն ներկայացնում է հայտնիների մասին10 փաստ, որոնք հանրությանը հայտնի չեն:
2000թ. Ջենիֆեր Լոպեսի այս լուսանկարը դարձավ ամենափնտրվածը. այդպես ստեղծվեց Google Images-ը:

Քլոե Քարդաշյանը գլխուղեղի վնասվածքի պատճառով տառապում է հիշողության կորստով: 2001թ. նա վթարի է ենթարկվել. դուրս է թռել ավտոմեքենայի ճակատային ապակուց:

Դերասան Վուդի Հարելսոնի հայրը հանցագործությունների համար դատապարտված վարձու մարդասպան է եղել:

Նիքոլաս Քեյջի իսկական անունը Նիքոլաս Քիմ Քոպոլա է. նա իր կեղծանունը վերցրել է Լյուք Քեյջի՝ իր սիրած կոմիքսի կերպարի անունից:

Բարաք Օբաման ավելի շատ Գրեմմի մրցանակներ ունի, քան երգչուհի Քեթի Փերին:

Քիմ Քարդաշյանը յոթ ամսական հղի էր, երբ բաժանվեց բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից: Երեխայի հայրը Քանյե Ուեսթն էր:

Արիանա Գրանդեն դնովի մազեր է օգտագործում, որովհետև նրա մազերը ներկելիս այրվել են Nickelodeon ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Իրականում Էմմա Սթոունը շիկահեր է:

Մայքլ Ջեքսոնը առաջարկել է Հարի Փոթերի գրքի հիման վրա մյուզիքլ ստեղծել, բայց Ջոան Ռոուլինգը կասկածել է նախագծի հաջողության վրա:

Լեոնարդո դի Կապրիոյի անունը վերցված է Լեոնարդո դա Վինչիի անունից. երբ նրա ծնողները դիտելիս են եղել նկարչի գործերը, Լեոնարդոն շարժվել է մոր փորում:











































