Friday, 24 07 2026
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Թեժ պայքար. Ովքե՞ր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Քաղաքական ուժերը չեն շտապում որոշում կայացնել՝ միայնակ մասնակցել ընտրություններին թե՞ դաշինքով, կամ առհասարակ մասնակցել թե՞ ոչ։ Այս պահին հստակ է ընտրությունների մասնակից մի քանի կուսակցությունների անունները, ցուցակները և քաղաքապետի թեկնածուները։

Ըստ այդմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում է դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տեղում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ տեղում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդման Պետրոս Ղազարյանը, իսկ երրորդ տեղում «Ինչ, որտեղ, երբ» խաղի գիտակ Արման Աբովյանը:

Վերջերս ստեղծված «Ռեֆորմիստներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ավագանու ցուցակների և քաղաքապետի թեկնածուների հարցով իրենք դեռևս քննարկումների փուլում են բայց որոշում կա մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ավելի վաղ հայտարարել է, որ իրենք մասնակցություն ունենալու են ընտրություններին, բայց թե ինչ ձևաչափով ու ցուցակով, հայտնի չէ։

ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք վերջնական որոշում ունեն՝ մասնակցելու են ավագանու արտահերթ ընտրություններին։ Համամասնական ցուցակի կամ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կուսակցությունում քննարկումները շարունակվում են։ Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ շրջանառվում է 5 թեկնածուի անուն, մոտ մեկ աբաթվա ընթացքում որոշում կկայացնեն ու կհրապարակեն անունները։

«Հայ հեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ) այս պահին դեռ հստակ որոշում չունի՝ մասնակցել ընտրություններին թե ոչ։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» (ՀՀԿ), ևս որոշում չունի ընտրությունների մասնակցության մասով։

«Հնչակյան» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց՝ իրենք վերջնական որոշում ունեն մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս պահին քննարկվում է միայնակ կամ դաշինքով գնալու հարցը։

ՀՀՇ ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Օրեր առաջ «Հայ ազգային կոնգրեսում» (ՀԱԿ) տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Կուսակցությունը չի մասնակցի ավագանու ընտրություններին։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Երևանի հանրություն» նախաձեռնությունը դիմել է կուսակցությանը՝ ցանկություն ունենալով մասնակցել ավագանու ընտրություններին և առաջադրել Անահիտ Թարխանյանի թեկնածությունը։

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների քաղաքապետի  թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում