Քարդաշյան-Ջեներ գերդաստանի քույրերը հանրաճանաչ են դարձել ոչ միայն «Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի-շոուի, այլև աչքի ընկնող արտաքին տեսքի շնորհիվ։

Վերջերս Քիմ Քարդաշայանը որոշեց փոխել մազերի սանրվածքը՝ կտրելով երկար մազերը և ոճային կառե դարձնելով։ Ի զարմանս շատերի՝ Քայլի Ջեները ևս այդպիսի քայլի է դիմել։ Այժմ նա ասես ավագ քրոջ երկվորյակը լինի։

Ոչ բոլոր երկրպագուներն են հասկանում Ջեների այս քայլը, քանի որ նրան հաճախ են մեղադրում Քիմին կրկնօրինակելու մեջ։










































