Օգոստոսի 16-ին Մադոննան նշել է 60-ամյա հոբելյանը։ Instagram-ի իր էջում երգչուհին մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ բերբերների ավանդական հագուստով է։ Մադոննան նաև զարդեր է կրել մարոկացի կանանց ոճով։

Իր ծննդյան օրը նա նաև հասցրել է զբոսնել Մարոկոյի մայրաքաղաք Մարակեշի փողոցներով, ինչպես նաև անապատում ֆոտոշարք կազմակերպել։

Լուսանկարներում երգչուհին ընկերուհու՝ Դեբի Մեյզարի հետ է, որը 1986-ին նկարահանվել է Մադոնայի True Blue տեսահոլովակում։












































