Երգչուհի Անի Լորակի ամուսնուն՝ Մուրատ Նալչաջիօղլուին ակումբում այլ կնոջ հետ են նկատել։ Պարզվել է՝ նա Յանա Բելյաևան է։
1996-2004-ին Լորակն ապրում էր մեկ այլ տղամարդու՝ պրոդյուսեր Յուրի Ֆալեսայի հետ։ Երգչուհու առաջին ամուսինը միշտ պատրաստ է օգնել նրան՝ չնայած նախկին կնոջ դավաճանությանը։ Այդ ժամանակ Անին սիրավեպ սկսեց ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովի հետ։

«Ես և Կարոլինան այդպես էլ չկարողացանք միմյանց ներել այդպես ստացվելու համար։ Այդքանով մեր շփումն ավարտվեց։ Մենք չհամընկանք գաղափարներով, բնավորություններով։ Բայց ես չեմ բացառում, որ հետագայում շատ բաներ կարող են տեղի ունենալ։ Եթե նրա համար ծանր լինի, և նա իմ օգնության կարիքն ունենա, մենք, իհարկե, կշփվենք»,-ասել է Յուրին։
Պրոդյուսերի կարծիքով՝ հանուն դստեր Անին և Նալչաջիօղլուն պետք է հաշտության եզրեր գտնեն։
«Ես նրա և Մուրատի հարաբերություններին չեմ հետևում։ Չէ՞ որ դա նրանց անձնական կյանքն է։ Թող ապրեն այնպես, ինչպես ցանկանում են։ Եթե նրանց ամուսնությունը շարունակում է գոյատևել, նշանակում է, նրանց համար ձեռնտու է այդ ամենը։ Հույս ունեմ, որ Կարոլինան կկարողանա ամեն ինչ ներել ամուսնուն, քանի որ ընդհանուր երեխա ունեն։ Կարծում եմ՝ նա ինքը կհաղթահարի այդ ամենը»,-ասել է Ֆալեսան։










































