Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հակահեղափոխական ուժերը փորձելու են այս իրավիճակում ինքնակազմակերպվել

Առավելագույնս շուտ պետք է անցկացվեն խորհրդարական ընտրությունները, քանի որ ուշացման յուրաքանչյուր օր մեծացնում է հակահեղափոխության ռեւանշի վտանգը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանն անդրադարձել է սահմանադրական խնդիրներին եւ նշել. «Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում, որը հաստատվել է այս տարվա հունիս ամսին, հստակ ամրագրվել է՝ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հայաստանում առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են իրականացվել միմյայն հետեւյալ դեպքում։ Եթե վարչապետը հրաժարական է տալիս, եւ հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ, մեկ շաբաթվա ընթացքում չի ընտրում վարչապետ։ Որից հետո նոր միայն Ազգային ժողովը Սահմանադրության իրավունքի ուժով կարձակվի եւ Հայաստանում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Փաստաբանը նշեց, թե կա մտավախություն, որ Նիկոլ աշինյանի կողմից վարչապետի հրաժարականից հետո կարող են ԱԺ-ում գործող խմբակցությունները, պարզ ասած, դավադրություն կազմակերպել եւ ընտրել մեկ այլ թեկնածուի, որպես վարչապետ, ինչը քաղաքական կատակլիզմ կստեղծի Հայաստանում՝ դրա անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ։ «Բացառել, որ այդպիսի սցենար չի կարող լինել, չեմ կարող, քանի որ գտնում եմ, թե Հայաստանում քաղաքական լուսանցքում հայտնված նախկին ուժերն ու իշխանությունները փորձելու են ռեւանշի, փորձելու են կորցրածը հետ բերել, լիկվիդացնել գործող իշխանությանը։ Այս պայմաններում, գտնում եմ, որ մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը կամ մեկնարկը ՀՀ իշխանությունները պետք է իրականացնեն իրավիճակից բխող բոլոր միջոցառումները՝ չեզոքացնելու բոլոր վտանգները, որոնք գոյություն ունեն»,- ասել է նա՝ որպես վտանգ նշելով նաեւ իրականացվող քրեական հետապնդումները նախորդ տարիներին այս կամ այն հանցագործությունների կատարած անձանց, ընդհուպ մինչեւ բարձրագույն պաշտոններ զբաղեցրածների դեմ, որոնց կարող են հանցանքներ մեղասգրվել։

Հարցին, այդ քաղաքական ուժերը կհանդգնեն ժողովրդի դիմադրության պայմաններում գնալ նման վտանգավոր զարգացման, փաստաբանը պատասխանեց. «Նրանք կունենան իրենց հաշվարկները՝ փորձելու։ Չեմ հավատում, որ իրենք հանգիստ նստելու են, սպասելու, որ նոր իշխանությունները իրենց բոլորին ուղարկեն բանտ։ Բնականաբար փորձ են անելու այս իրավիճակում ինքնակազմակերպվել, շահերը համադրել, եւ իրենց ոչ լեգալ ռեսուրսները գօտագործել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։ Նոր իշխանությունը պետք է առավել զգույշ եւ ուշիմ լինի՝ այդ վտանգները չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդի դիմադրությանը, ժողովուրդը պետք է մինչեւ վերջ պահպանի իր հեղափոխությունը։ Սա Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը չէ, սա մեր ժողովրդի հեղափոխությունն է, եւ ժողովուրդը պետք է այդ պայմաններում եւս դուրս գա»,- նշել է Նորայր Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում