Երեկ երեկոյան պապարացիները կրկին նկատել են Անջելինա ջոլիին 12-ամյա Շայլոյի և 10-ամյա Նոքսի ընկերակցությամբ։ Աստղը երեխաների հետ գտնվում էր Լոս–Ֆելիսում՝ Լոս–Անջելեսի շրջաններից մեկում։ Դատելով Էնջիի արտաքին տեսքից՝ նա արդեն համակերպվել է Բրեդ Փիթի հետ երեխաների խնամակալությունը կիսելու անխուսափելիության հետ։ Ասում են, որ դա արդեն լուծված հարց է։

Զբոսանքի ժամանակ Անջելինան ժպտում և գերում էր իր սև գույնի էլեգանտ հագուստով։ Որքան էլ որ ԶԼՄ–ները գրում են, թե Ջոլին հիմա այնքան էլ լավ վիճակում չէ, նրա արտաքինից դատելով աստղի մոտ ամեն ինչ պարզապես հրաշալի է։














































