Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես են հին եգիպտացիները զմռսել մահացածների մարմինները։
Հնագետները մի շարք փորձարկումներ են արել Թուրինում գտնվող Եգիպտական թանգարանում պահվող մումիայի վրա։ Մարմինը զմռսել են Մ․Թ․Ա․ 3700-3500 թվականներին։

Պարզվել է, որ զմռսման համար նախատեսված նյութերի բաղադրությունում ներառվել են բուսական յուղ, բույսի կամ արմատի թուրմ բուսական կամ փշատերև ծառերի խեժ։
Բուսական յուղի հետ խառնած խեժը ենթադրաբար հակաբակտերիալ հատկություններ ուներ և մարմինը զերծ էր պահում նեխելուց։








































