ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ չինացի զինծառայողները մեծացրել են ռմբարկուներով մարզումները, քանի որ պատրաստվում են հարվածել Միացյալ Նահանգներին և նրանց դաշնակիցներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գեչատեսչության կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ վերջին երեք տարում Չինաստանն ընդլայնել է վերջրյա գործողությունները և աշխատել երկարաձգել դրանք դժվարին ծովային հատվածներում, որպեսզի սովորի հարվածել Խաղաղ օվկիանոսում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին և ԶՈՒ-ին։
Հուլիսի 21-ին չինական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի առավել ագրեսիվ դիրքորոշման ֆոնին Չինաստանը ստիպված կլինի ընդլայնել միջուկային զենքերի զինանոցը։









































