Sunday, 05 05 2024
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Երնեկ, թե այս նոր տարին…

Այսօր Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրողների համար ամանորյա ընդունելություն է կազմակերպում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ընդունելությունը կազմակերպվում է այն Ազգային ժողովում, որտեղ նույն այդ լրագրողներին սպառնում են «ծնոտ կոտրել», «կազյոլ» են անվանում, «արա»-ով են խոսում, «սի…տիր» են անում շմայսները, Հովիկ Աբրահամյանը «հաստավիզ» է ասում:

Եվ ուրեմն, ահա այդ Հովիկ Աբրահամյանը լրագրողների համար ամանորյա ընդունելություն է կազմակերպում, այն դեպքում, երբ նույն լրագրողներին երկու օր առաջ ուղղակի ամենավերջին հայհոյանքներով էին դիմավորում և լկտի պահվածքով նրանց աշխատաքներին խոչընդոտում էին տնտեսագիտական համալսարանում, որի կառավարման խորհրդի նախագահն է նույն Հովիկ Աբրահամյանը:

Եվ այսօր Աբրահամյանն ամանորյա ընդունելություն է կազմակերպում լրագրողների համար: Եվ այս ընդունելության ընթացքում նա անպայման գեղեցիկ խոսքեր կասի մամուլի, մամուլի աշխատանքի, ազատ խոսքի և այլնի մասին:

Հայաստանի իշխանությունները կենացների վարպետ են, բա ինչպիսի՜ կենացներ են ասում նրանք հայրենիքը սիրելու մասին: Թե հետո ինչ են անում հայրենիքի հետ՝ բոլորս գիտենք, տեսնում ենք, մեր մաշկի վրա զգում: Բայց կենացներ խմում են: Այսօր էլ կենացներ կխմվեն, պաթետիկ ճառ կարտասանվի, իսկ վաղը նորից կշարունակեն լրագրողների հետ խորհրդարանում վարվել այնպես կամ մոտավորապես այնպես, ինչպես հայրենիքի մասին կենացներից հետո հայրենիքի հետ են վարվում:

Երկդիմի, կեղծ վարքը Հայաստանի իշխանությունների հավատամքն է, մեր բարձրաստիճան պաշտոնյաների կենսակերպը, և այս ամենն այլևս ո՛չ զարմանք, ո՛չ նողկանք չի առաջացնում: Դժվար է ասել, թե ինչ է առաջանում այս ամենի արդյունքում:

Սակայն, ցավոք սրտի, այս ամենի արդյունքում չի առաջանում նաև լրագրողական համերաշխություն և լրագրողները այն ամենից հետո, ինչ իրենց թույլ են տվել պատգամավորները իրենց գործընկերների հասցեին, դեռ կգնան ամանորյա ընդունելությանն ու բաժակ կխփեն Հովիկ Աբրահամյանի հետ՝ նրան և նրա կուսակից մեծամասնությանը Նոր տարում լրագրողների հանդեպ էլ ավելի ամբարտավանության իրավունք տալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում